Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնառու է, որ տնտեսական հեղափոխության վերաբերյալ մեսիջներն ամենից դժվարն են հասնում հանրությանը. «Ժամանակ»

Ապրիլ 23,2019 11:08

ԵՊՀ-ում տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողների հետ հանդիպմանը անդրադառնալով տնտեսական և քաղաքական հեղափոխությունների ալգորիթմին, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ փոքր երկխոսության համատեքստում վարչապետն ուշագրավ հայտարարություն է արել: Վարդան Բոստանջյանը վարչապետին հայտնել է, որ տնտեսական հեղափոխությունը չի կարող քաղաքականի տրամաբանությամբ իրականացվել, քանի որ քաղաքականի հիմքում ատելությունն էր նախկին վարչախմբի նկատմամբ: Ի պատասխան վարչապետն ասել է, որ ալգորիթմը նույնը պետք է լինի, այսինքն՝ ամեն մարդ պետք է իր քայլը համարի կարևոր և վճռորոշ, մղի ինքն իրեն գործողության, այս դեպքում տնտեսական դաշտում: Իսկ ատելության առումով, վարչապետը առաջարկել է ատելության օբյեկտ դիտարկել մեր իսկ աղքատությունը: Ալգորիթմն անշուշտ հասկանալի է, և հասկանալի ու պարզ էր դեռ վաղուց, երբ հռչակվեց տնտեսական հեղափոխության և ներառական տնտեսության փիլիսոփայությունը: Բայց այն հազիվ թե ինքնին արդյունավետ աշխատող լինի, եթե անգամ գործի ատելության օբյեկտի պարագան, և հանրությունն ատի իր իսկ աղքատությունը:

Հասկանալի է, որ այստեղ անշուշտ կարող ենք խոսել ալեգորիկ ատելության մասին, սակայն բուն խնդիրը թերևս այլ տեղ է: Ակնառու է, որ տնտեսական հեղափոխության վերաբերյալ մեսիջներն ամենից դժվարն են հասնում հանրությանը և ընկալվում: Խնդիրը, անշուշտ, մինչ այժմ գերիշխած մտածողության մեջ է, որտեղ քաղաքացին պետությունից ոչ թե միջավայր, այլ շատ կոնկրետ տնտեսական, ռեսուրսային պրեֆերենցիաներ է ակնկալում՝ համարելով, որ դա պետք է լինի պետության դերն իր կյանքում: Այստեղ է, որ տեղի չի ունենում երկխոսությունը, և պատճառներից մյուս կողմում գտնվողն էլ այն է, որ հեղափոխությանն առաջնորդած քաղաքական ուժն էլ իր հերթին ընդդիմադիր կարգավիճակում գերազանցապես խաղացել է, իր ընդդիմադիր գործունեությունը կառուցել է ոչ բացարձակապես, բայց ավելի շատ հենց այդ հին մտածողությունը գեներացնելու և դրանով ավելի ամուր և ավելի հեղինակավոր դիրքավորվելու վրա:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930