Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի տուժածներին աջակցելու օրինագիծն ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ

Ապրիլ 23,2019 11:02

117 «կողմ» ձայներով ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց այն օրինագիծը, ըստ որի՝ ՀՀ կառավարությունն աջակցություն է տրամադրելու 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ միջին կամ ծանր աստիճանի վնասվածք ստացած անձանց. աջակցության ձեւաչափը որոշելու է կառավարությունը:

Քվեարկությունից առաջ ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտարարեց. «Մարտի 1-ը ցավ է բոլորի համար: ԲՀԿ-ն շատ առիթներ է ունեցել քննադատելու եւ պահանջելու, որպեսզի համակողմանի քննություն տեղի ունենա, որպեսզի բոլոր մեղավորները բացահայտվեն: ԲՀԿ-ն «կողմ» է քվեարկելու այս նախագծին»: Այս օրինագիծը դեռ պետք է անցնի երկրորդ ընթերցում:

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց նաեւ «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումների կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի, հիշեցնենք, հանքարդյունաբերող ընկերությունները պետք է ամբողջական փաստաթղթեր ներկայացնեն հանքի իրական սեփականատերերի մասին: «Կողմ» էր քվեարկել 118 պատգամավոր:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց նաեւ «Նույնականացման քարտերի մասին» եւ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքների նախագծերը: «Կողմ» էր քվեարկել 117 պատգամավոր: Ըստ այդ նախագծերի՝ ՀՀ քաղաքացիներին հին նմուշի անձնագրերի տրամադրման համար վերջնաժամկետ է սահմանվում 2021թ.-ը՝ 2019թ.-ի փոխարեն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930