Aravot.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ Մանվել Գրիգորյանի նիստը նշանակվել է մայիսի 2-ին, ժամը 12:00-ին։
Դատավորն է` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր /Կենտրոն նստավայր/ Մնացական Մարտիրոսյանը:
Aravot.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ Մանվել Գրիգորյանի նիստը նշանակվել է մայիսի 2-ին, ժամը 12:00-ին։
Դատավորն է` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր /Կենտրոն նստավայր/ Մնացական Մարտիրոսյանը:
Ո՞վ է դատավոր Մացոն:
Մնացական Մարտիրոսյանը պատահական դատավոր չէ: Վերջինս հայտնի է որպես քաղաքական հնչեղ գործերով իշխանության պատվերներ կատարող, ավելի կոնկրետ՝ քաղաքական պատվերների դատավոր: Նա հանրությանն ավելի հայտնի դարձավ մարտի 1-ից հետո «7»-ի գործի քննությամբ ու ակնհայտ շինծու դատավճիռների հրապարակմամբ: Դրանից հետո նա քննում էր նաեւ Նիկոլ Փաշինյանի, ապա նաեւ ՀԱԿ ակտիվիստների գործը՝ բոլոր գործերով արձակելով մեղադրական դատավճիռներ: Որպես քաղաքական դաշտի հովանավորյալը, ըստ էության, Մնացական Մարտիրոսյանին պատժելը, կասկածելի էր թվում: Ինչեւէ: «Ժողովուրդ»-ը փորձեց հասկանալ, թե ինչ հանգամանքներում հանձնաժողովի անդամ դատավորները որոշում կայացրին:
2015թ օգոստոսի 6-ին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ վարույթ հարուցելու պահանջով: Սակայն որոշ Ժամանակ անց օմբուդսմենի դիմումը մերժվեց:
Օմբուդսմենը դատավորին պատժելու համար հիմք էր ընդունել Արթուր Այվազյանի` հայտնի Մանախի պաշտպան Հայկ Ալումյանի բողոքը: Եվ, ահա, օմբուդսմենը համարել է, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը դուրս է եկել օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից եւ թույլ տվել ՀՀ քրեական դատավարության դրույթների ակնհայտ եւ կոպիտ խախտումներ:
Չեմ տեսել, չեմ լսել, չեմ ասի
ՀՀ վարչապետ՝Նիկոլ: