Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի պաշտպանները ապրիլի 22-ին բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացվի: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
«Քրեական գործում կան բազմաթիվ հանգամանքներ, որոնք վկայում են, որ այդ դեպքը Դավիթ Սանասարյանի մասով ընդհանրապես անհիմն է: Նրան ուղղակի չի կարող մեղսագրվել այդ արարքը, որ իբրև նա խմբային շահեր է ունեցել օրինակ՝ Ադյանի հետ: Դա ակնհայտ սուտ է: Նրանք գնացին Դավիթ Սանասարյանին զրպարտելու ճանապարհով»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը:
Պաշտպանները բողոքի մեջ նաև խնդրել են վերացնել քննիչի որոշումը՝ Դավիթ Սանասարյանի պաշտոնավորումը կասեցնելու համար, ինչպես նաև գործը այլ քննչական մարմին տեղափոխելու համար, պատճառը՝ ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտի նկատմամբ՝ Դավիթ Սանասարյանի վստահություն չունենալն է: Պաշտպանը նշեց, որ իրենք նկատել են՝ այնտեղ Սանասարյանի նկատմամբ կանխակալ վերաբերմունք կա:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+»-ի կայքում: