Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Պատրա՞ստ է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կրել Արցախի հարցի լուծման պատասխանատվությունը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Ապրիլ 22,2019 18:10

Պետք է հստակ ձեւակերպենք, թե Ղարաբաղի հարցի լուծումն ինչպե՞ս ենք տեսնում եւ ցանկալի է, որ գրավոր: Այս մասին այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետում, տնտեսագիտական հանրույթի հետ հանդիպման ժամանակ: Վարչապետին հարց էր ուղղվել Հայաստանի ժողովրդագրական վիճակի մասին, միջազգային փորձն էր օրինակ բերվել, որ կան պետություններ, որտեղ իրենց երկրի զարգացումը կապում են մանուկների`մանկապարտեզ հաճախելիության եւ նախադպրոցական դաստիարակության հետ: Մեր երկրում մինչդեռ երեխաների 20-30 տոկոսն է մանկապարտեզ հաճախում, ավելին, սահմանամերձ բնակավայրերից շատերում մանկապարտեզներ չկան, անգամ դպրոցներ չկան:

Այս համատեքստում, վարչապետը հարց հնչեցրեց` իսկ ի՞նչ ենք մանկապարտեզում մենք այսօր ասում մեր երեխային: Նկատի ուներ` ի՞նչ կերպ ենք դաստիարակում: Հիշեց նաեւ, որ հայկական ընտանիքներում, երբ երեխան սկսում է խոսել, «հինգհարկանի հայհոյանքներ» են նրան սովորեցնում:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նա շատ կարեւոր հարց է համարում՝ մենք գիտե՞նք, թե ինչպիսի՞ երկիր ենք ուզում տեսնել 20, 30, 50, 100 տարի հետո. «Մենք, ըստ էության, այսպիսի համազգային կամ առնվազն պետական մակարդակով ձեւակերպված պատասխան չունենք»: Իր կարծիքով, պատճառն այն է, որ այս տեսլականը ձեւակերպելու համար մենք պետք է ձեւակերպենք, թե, օրինակ, Ղարաբաղի հարցի լուծումը մենք ո՞նց ենք տեսնում. «Էական չէ՝ ինչ տարբերակով կձեւակերպենք, քանի տարբերակ կձեւակերպենք: Ամենատարօրինակն այն է, որ այս թեմայի շուրջ մինչեւ հիմա մեզ մոտ հանրային դիսկուրս չի եղել»: Այստեղ է նա տեսնում ավտորիտար եւ ժողովրդավարական համակարգերի տարբերությունը և նկատում, որ իրենց կուսակցության ծրագրում հստակ գրված է`յուրաքանչյուրն իր պատասխանատվության մակարդակը պետք է ունենա: Եվ մինչեւ քաղաքացիների մոտ անհատական պատասխանատվությունը չլինի՝ առաջ չենք գնա: Պատասխանատվությունը, քաղաքական հեղափոխության մասով, ըստ նրա՝ մեծամասնության մոտ արդեն կա եւ պրն Փաշինյանը վստահ է, որ ճիշտ քայլերով առաջ ենք գնում:

Արցախի թեմային վարչապետն անդրադարձավ նաեւ ավելի ուշ`պատասխանելով տնտեսագետ Վահագն Խաչատրյանի դիտարկմանը`պետք չէ՞ տնտեսական հաշվարկներ անել, թե Արցախի հարցի լուծման ո՞ր տարբերակը ի՞նչ տնտեսական արդյունք կտա Հայաստանին: Վարչապետը հիշեց, որ Արցախի թեմայով հոդվածներում հաճախ ձեւակերպումների է հանդիպում. «Մեկն ասում էր՝ «էսինչն են ծախել», մյուսն ասում էր՝ «եթե չի ծախել, հեսա կծախեն», մեկը գրում էր՝ «այ հենց նոր ծախեցին պրծան»։ Ես պարզ հարց էի տալիս՝ իսկ էս ամբողջ խոսակցությունը ոչ միայն իմ վերաբերյալ, այլեւ Հայաստանի Հանրապետության բոլոր ղեկավարների մասին, ինչի՞ պետք է լինի, ինչի՞ կա էդ խոսակցությունը։ Որովհետեւ դուք բոլորդ, երբ որ ինձ ուղարկում եք Ղարաբաղի հարցը լուծելու, բանակցելու, դուք ինձ միանգամից չեք ասում՝ «այ կգնաս ու Ղարաբաղի հարցը կլուծես էսպես»։ Հայ հանրությունն ու ժողովուրդը ՀՀ վարչապետին չի ասել՝ «այ գնա բանակցությունների, էս էլ քեզ թուղթը՝ կարդա, պատմի, անգիր արա, կգնաս այ սենց կլուծես հարցը»: Ըստ Նիկոլ Փաշինյանի, մենք պետք է պատկերացնենք` 50, 100 տարի հետո ի՞նչ պետք է լինի Ղարաբաղի հարցը:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930