Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանափոխությունից հետո հեռուստաընկերություններն անկախ են, բայց «փայատերեր» կան». Տիգրան Հակոբյան

Ապրիլ 22,2019 17:21

2018թ. մայիսից հետո՝ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում, հեռուստաընկերություններն իշխանությունների միջամտությունից անկախ են եւ ազատ: Այս մասին այսօր պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

Նա միաժամանակ շեշտեց. «Բայց ասվածը հեռարձակողներին զերծ չի պահում այլ տեսակի միջամտություններից, որոնց դժվար է հետեւել: Խոսքը գովազդատուների, եւ, կոպիտ է հնչում, «փայատերերի» միջամտության մասին է, որը ՀՌՀ-ի տիրույթում չէ, եթե, իհարկե, հեռուստաընկերության տնօրենը չդիմի եւ չասի, որ իրեն ճնշում են»:

ՀՌՀ նախագահի խոսքով՝ մարզային հեռուստաընկերություններն էլ այլեւս ազատ են, բայց իրենց դեպքում էլ ֆինանսավորման խնդիր կա. «Պատճառը ոչ միայն հին ուժերից ազատվելն է, այլեւ տեխնիկական առաջընթացը: Վերազինում է պետք: Մարզային հեռուստաընկերությունների պարագայում կան վատ մենեջմենթ կամ տնտեսական գիտելիքների պակաս»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930