Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում, տնտեսագիտական հանրույթի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը չէր մասնակցում: ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ միջոցառման կազմակերպիչը կառավարությունն է եւ ինքը տեղյակ չէ, թե արդյոք Արամ Սիմոնյանին հրավերք ուղարկվել է, թե ոչ: Բայց նկատեց` հանդիպմանը մասնակցում էր ԵՊՀ պրոռեկտորը, հանդիպումն էլ տնտեսագիտական հանրույթի հետ էր:
Այլ մանրամասները` տեսանյութում
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե ինչո՞ւ Արամ Սիմոնյանը չի մասնակցում հանդիպմանը կամ արդյոք նրան հրավեր ուղարկվել է:
Կարդացեք նաև
Արամ Սիմոնյանը իր բացակայությունը ԶԼՄ-ներին պատճառաբանել է այսպես. «Նախ՝ ես անհետաձգելի գործեր ունեի: Եվ հետո դա տնտեսագետների ֆորում է եւ իմ այնտեղ գտնվելը պարտադիր հանգամանք չէ»:
Հիշեցնենք, ԵՊՀ ռեկտորի պաշտոնավարման հետ կապված մեծ աղմուկ էր բարձրացել վերջերս եւ վարչապետն իր անդրադարձերից մեկում ասաց, որ քաղաքական որոշում կա`Արամ Սիմոնյանի պաշտոնավարումը այլեւս հնարավոր չէ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ