Ապրիլի 20-ին, ժամը 22.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 64-ամյա տղամարդ, իսկ ժամը 22.10-ին «կրծքավանդակի վերին վերջույթի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ 40-ամյա տղամարդ: Նրանք հայտնել են, որ վնասվածքները ստացել են նույն օրը Ծարավ Աղբյուրի փողոցի տներից մեկի բակում անհայտ անձի կողմից դանակով հարվածելու հետևանքով:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ նրանք ի վիճակի չեն բացատրություն տալու:
Ժամը 23.20-ին 64-ամյա տղամարդու կինը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 21.30-ին, տան բակում, վիճաբանության ժամանակ, ամուսնուն և որդուն վնասվածքներ են պատճառել:
Ոստիկանության ծառայողները պարզել են կատարողի ինքնությունը:
Կարդացեք նաև
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել են ԴԲՓ-ներ:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ոստիկանություն