2019 թվականի մարտի 1-ից մեկնարկած ամառային զորակոչի աշխատանքներով պայմանավորված՝ Կոտայքի մարզի համայնքներն առաջարկում են զինակոչիկներին օգտվելու Պաշտպանության նախարարության «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերից:
Հիշեցնենք, որ «Ես եմ» ծրագրի համաձայն պարտադիր ժամկետային ծառայությունը տևում է 3 տարի՝ հետևյալ պայմաններով.
Զորակոչի ենթակա քաղաքացին պայմանագրի կնքումից հետո ուղարկվում է ծառայության վայրի զորամաս՝ ուսումնական ստորաբաժանման կազմում 5-ամսյա զինպատրաստություն անցնելու և զինվորական մասնագիտություն ստանալու համար:
Զինպատրաստություն անցնելու ընթացքում և դրա ավարտից հետո հաշվարկվում է դրամական ապահովություն՝ ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշմամբ սահմանված չափով 5-ամսյա պատրաստությունն ավարտելուց հետո տրամադրվում է 10 օր արձակուրդ։ Արձակուրդից վերադառնալուց հետո զինծառայողը զորամասում անցնում է մարտական հերթապահության ներգրավելու պատրաստություն՝ 7 օր ժամկետով, որից հետո յուրաքանչյուր ամսվա ընթացքում ներգրավվում է 14-օրյա մարտական հերթապահության։
Կարդացեք նաև
Զինծառայողին տրվում է ամսական արձակուրդ՝ 7 օր, որը ներառում է նաև արձակուրդի վայր մեկնելու և վերադառնալու ժամանակահատվածը:
«Պատիվ ունեմ» ծրագրի նպատակն է բուհական ուսուցման ժամանակ օգտվել պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցումից և միաժամանակ անցնել նաև ռազմական պատրաստվածություն, մասնակիցներին ուսումնառության ընթացքում տրամադրվում է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք:
Բոււհը և զինվորական հաստատությունն ավարտելուց հետո քաղաքացուն շնորհվում է լեյտենանտի կոչում, նա անցնում է պայմանագրային ծառայության 3 տարի ժամկետով, որպես դասակի հրամանատար ՊՆ-ի կողմից նշանակված զորամասում, այս ընթացքում նրան վճարվում է սպայական աշխատավարձ և տրվում սպայի համար նախատեսված արտոնություններ:
Ծրագրերին մանրամասն ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել տարածքային զինկոմիսարիատներ:
Կոտայքի մարզպետարան