Լրահոս
Օրվա լրահոսը

«Բնակիչները բողոքում են թուրքալեզու եւ ադրբեջանալեզու ռադիոալիքների հասանելիությունից». ՀՌՀ նախագահ

Ապրիլ 22,2019 16:03

«Թուրքական եւ ադրբեջանական ռադիոն հասանելի է ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչներին: Ինչպե՞ս է հնարավոր արգելափակել այդ ռադիոալիքները եւ մեր բնակիչների համար հասանելի դարձնել հայալեզու հաղորդումները»,-ԱԺ նիստում այսօր Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին նման հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Կրթության եւ գիտության նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը: Տիգրան Հակոբյանը պատասխանեց, որ օտարալեզու ռադիոալիքների արգելափակումը ՀՌԱՀ գործառույթների տիրույթում չէ, բայց հանձնաժողովին ուղղված բողոքները շատ են:

«Քաղաքացիները մեզ շատ են բողոքում, որ օտարալեզու՝ ադրբեջանական, թուրքական եւ իրանական ռադիոծրագրեր են հասանելի: Դա նաեւ հեռուստաալիքներին է վերաբերում: Տավուշի մարզպետի հետ հանդիպել եմ, որպեսզի խնդիրը կարողանանք լուծել: Օրենքով պետք է ամրագրվի, որ ամեն մարզ ունենա ռադիո եւ հեռուստատեսություն: Տավուշում, օրինակ, որեւէ ռադիո կամ հեռուստաալիք չկա»,-եզրափակեց Տիգրան Հակոբյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930