Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Շիրակն ախալքալակցի էր, ձեն չհանեցինք, հե՛րթ կանգնեք, պարոն Իգիթյան». Փակ քվեարկություն՝ ԱԺ-ում. Մակունցի քվեաթերթիկն անվավեր էր

Ապրիլ 22,2019 15:45

Այսօր ԱԺ-ում, ինչպես տեղեկացրել ենք, պատգամավորները փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրեցին ՏՄՊՊՀ նախագահ:

Քվեարկությունն անցնում էր ուրախ, հումորային մթնոլորտում: «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, տեսնելով հաշվիչ հանձնախմբի 4-5 կին անդամների, կատակեց՝ «Հետո էլ ասում են գենդերային հավասարություն»: Կանայք էլ արձագանքեցին. «Ասում են՝ ձեզ նեղում ենք»:

Մխիթար Հայրապետյանն ու Սիսակ Գաբրիելյանը դժգոհում էին, որ Շիրակ Թորոսյանը արտահերթ է մտել քվեարկելու, շրջանցել է հերթը: Երբ Հովհաննես Իգիթյանը մոտեցավ, Մխիթար Հայրապետյանն ասաց. «Առանց էդ էլ Շիրակին թողեցինք: Ախալքալակցի էր, դրա համար ձեն չհանեցինք»:

Իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մտնելով քվեախուց, հայտնաբերեց, որ իրեն տրված քվեաթերթիկն արդեն անկանոն նշումով էր ու անվավեր: Նա փոխեց այն ու վերցրեց նորը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930