Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ կիսում, որ այսպես նստել են դիտորդական». Մելքումյանը՝ Մարտի 1-ին ԲՀԿ-ականների պահվածքի մասին

Ապրիլ 22,2019 15:17

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ-ում հարցին՝ Մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցում տալու նախագծին ԲՀԿ-ն ո՞նց է վերաբերում, դիրքորոշում կա՞՝ պատասխանեց, որ իրենք միանշանակ կողմ են քվեարկելու:

Լրագրողները հիշեցրին՝ ժամանակին ԲՀԿ պատգամավորները լուռ նստած էին խորհրդարանում ու հետեւում էին իրադարձություններին ու հենց այդ խորհրդարանն էլ վավերացրեց այն նախագիծը, որով արտակարգ դրություն մտցվեց երկրում: Մելքումյանն արձագանքեց. «Եթե չեմ սխալվում, հանձնաժողով է ստեղծվել, մեր անդամը եղել է Նաիրա Զոհրաբյանը: Շատ-շատ հարցադրումներ կատարվել են օբյեկտիվ, հետաքննչական: Ես չեմ կիսում, որ այսպես նստել են դիտորդական: Որ հետեւեք, կտեսնեք, որ օբյեկտիվ հարցեր բարձրացվել են:

Հարցին՝ ԲՀԿ-ին մեղադրում են, որ մի ամբողջ խմբակցություն մի գործարարի շահերն է պաշտպանում, ի՞նչ կասեք: Նա պատասխանեց. «Պետք է հիասթափեցնեմ ձեզ: ԲՀԿ-ն, ինչպես միշտ, հարցադրումներ է կատարել աշխատատեղերի պահպանման եւ նոր աշխատատեղերի ստեղծման առումով»: Երբ հիշեցրին, որ ԲՀԿ-ն ակտիվանում է, երբ Ծառուկյանի բիզնեսների հետ կապված հարց է քննարկվում՝ Մելքումյանը չհամաձայնեց:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930