Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի վերաբերյալ քրեական գործը մեկնաբանելիս ասաց. «Ես ձեռնպահ եմ մնում այդ հարցին անդրադառնալուց»։ Հարցին՝ արդյոք Սանասարյանի հետ կատարվածը չի՞ ազդի հեղափոխության վարկանիշի վրա, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ցանկացած պարագայում հեղափոխության վարկանիշը միմիայն կավելանա, այսքանը, խնդրում եմ, այս մասին այլեւս հարցեր չտալ»:
Լրագրողները, այնուամենայնիվ, հետաքրքրվեցին՝ ի՞նչ է կարծում, հնարավո՞ր է Սանասարյանը հայտնված լինի կոռուպցիոն շղթայի մեջ, Միրզոյանը պատասխանեց. «Առաջինը՝ Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, երկրորդ՝ դա որեւէ կապ չունի։ Նոր Հայաստանում որեւէ մեկի ընկեր, խնամի, ծանոթ լինել-չլինելը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ քննության ընթացքի ու որոշման վրա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ