Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» օրենքից հանվել է խնդրահարույց դրույթը

Ապրիլ 22,2019 14:00

ՀՀ ԱԺ-ն այսօր քննարկեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը: Ինչպես նախագծի առաջին ընթերցման ժամանակ հայտարարել էր ՀՀ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, օրենքի նախագիծը հարկային արտոնություններ է սահմանում ինչպես տեղական սկսնակ, այնպես էլ օտարերկրյա ՏՏ ընկերությունների հայաստանյան դուստր կազմակերպությունների համար, ինչը, ըստ կառավարության, կնպաստի միջազգային ընկերությունների ներդրումների ներգրավմանը: Այսօր, սակայն, Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ նշյալ դրույթը հանվել է առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում, եւ դա «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկն էր:

Խմբակցության պատգամավորները բարձրաձայնել էին իրենց դիմած ՏՏ ոլորտի ներկայացուցիչների մտահոգություններն օրենքի այդ դրույթի վերաբերյալ: ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն արձանագրեց, որ, այսպիսով` օրենքի նախագծից հանվել է խնդրահարույց դրույթը, որը վերաբերում էր օտարերկրյա ընկերություններին եւս հարկային արտոնություններ տալուն. «Այս կերպ կկարողանանք փոխզսպել օտարերկրյա խաղացողների մուտքը ՀՀ: Մեր մյուս առաջարկը մերժվել է, սակայն այն կարող էր դրական ուղերձ լինել: Մենք պնդում էինք, որ բարձր տեխնոլոգիաները մշտապես պետք է լինեն կառավարության ուշադրության կենտրոնում, ոչ թե մինչեւ 2022թ.-ը, ինչպես նախագիծն է սահմանում»: Նախարար Հակոբ Արշակյանը հակադարձեց՝ ասելով, որ ոլորտը մշտապես ուշադրության կենտրոնում է լինելու Բարձր տեխնոլոգիաների նախարարության միջոցով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930