Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ քաղաքացիական հիվանդանոցում

Ապրիլ 22,2019 14:16

Այսօր դատական նիստից հետո, որի ընթացքում դատարանը կրկին մերժեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու նրա պաշտպանների միջնորդությունը, նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը հայտնեց, որ Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ քաղաքացիական հիվանդանոցում:

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ՄԻԵԴ ուղարկած գանգատին, ապա Արսեն Մկրտչյանն ասաց, որ իրենք դիմել էին ՄԻԵԴ, որպեսզի անհապաղ տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց եւ պահանջի հիմնական մեխը դա է եղել. «Եվ, ՄԻԵԴ-ի պատասխանը ստանալու օրվա ժամանակահատվածում պետությունը Մանվել Գրիգորյանին տեղափոխել է հիվանդանոց: Այսինքն՝ հիմնական պահանջը կատարվել է: Երկրորդ պահանջը՝ հետազոտությունները անցկացնելու համար էր, պետությունը դիրքորոշում է հայտնել՝ ունի այդ հնարավորությունը: Եթե կունենա՝ փառքդ շատ: Այսինքն՝ այն հետազոտությունը, որը մենք ասել ենք Հայաստանում հնարավոր չէ իրականացնել, պետության ներկայացուցիչը հավաստիացնում, որ հնարավոր է»:

Պաշտպանը նաեւ ասաց, որ Մանվել Գրիգորյանի հիմնական հետազոտությունը կատարվել է, եւ այս պահին բժիշկները որոշում են Ֆրանսիա տեղափոխելու անհրաժեշտություն կա թե՝ չկա:

Եթե անհրաժեշտություն առաջանա, ըստ պարոն Մկրտչյանի, գուցե գործը քննող նոր դատարանը թույլատրի, եւ ՄԻԵԴ դիմելու անհրաժեշտություն չառաջանա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930