ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում հարցին՝ Դավիթ Սանասարյանին ԱԱԾ-ն որպես մեղադրյալ է ներգրավել, դուք ի՞նչ կարծիք ունեք այդ մասին, վստահում եք ԱԱԾ-ի՞ն, թե՞ Դավիթ Սանասարյանին՝ պատասխանեց. «Չկա նման հասկացողություն, որ ես վստահում եմ ԱԱԾ-ին, ՀՔԾ-ին կամ վստահում եմ Դավիթ Սանասարյանին: Ես ունեմ կարծիք, որ այսօր մենք ունենք պետություն, իրավապահ մարմիններ, որին վստահում են բոլորը: Ես վստահ եմ, որ իմ ընկեր Դավիթ Սանասարյանը, եթե որեւիցե սխալ չի գործել, որեւիցե խնդիր չի լինի եւ գիտեմ, որ ինքը նույնպես դրա մեջ վստահ է»:
Հարցին՝ եթե պարզվի, որ այդ ամեն ինչը ճիշտ է, դա հեղափոխությանը ինչքանո՞վ կվնասի՝ նա պատասխանեց. «Վնաս կտա, որովհետեւ իմ համար ցավալի կլինի շատ: Չեմ ուզում դրա մասին խոսել, որովհետեւ դա ինձ համար տհաճ թեմա է, ինձ համար ցավ է»:
Դիտարկմանը, որ պառակտում կա՝ Դավիթ սանասարյանականներ եւ Արթուր վանեցյանականներ՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Սկսենք նրանից, որ Արթուր վանեցյանականներ չեն կարող լինել: Արթուր Վանեցյանը ՀՀ վարչապետին առընթեր հիմնարկի տնօրեն է, ինքը քաղաքական միավոր չէ: Կա պետություն եւ կա օրենսդիր»:
Ալեն Սիմոնյանը հարցրեց՝ «Իմաստը ո՞րն է, որ որեւիցե մեկի գլխին շինծու գործ սարքեն: Ոչ ընտրություն կա, ոչ ինտրիգ կա այդ ամենի մեջ, ինչի՞ համար»: Նա ասաց, որ նոր ՀՀ-ում ով ում վրա եւ ինչո՞ւ պետք է շինծու գործ բացի. «Եթե մեկն ուզենար այդ պաշտոնը զբաղեցներ, կամ ընտրություն լիներ, հակառակորդ թիմից լիներ, ինչ-որ տրամաբանություն կլիներ: Կա փաստ, կա բողոք եւ կա գործ»: Նա ասաց, որ գործը բաց կքննվի ու կտեսնենք բոլորս. «Դա աբսուրդ է, ՀՀ-ում գործ չեն սարքում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Փոքրիկ Ստալինը
«Ես վստահ եմ, որ իմ ընկեր Դավիթ Սանասարյանը, եթե որեւիցե սխալ չի գործել, որեւիցե խնդիր չի լինի եւ գիտեմ, որ ինքը նույնպես դրա մեջ վստահ է»:
Ստալինի ժամանկ էլ էին մտծում ու ասում նույն սրտաճմլիկ բառերը«իմ ընկեր», բայց ԿԿԲ-ից հետո մարդիկ ստիպված ստորագրում էին այն որին տեղյակ չէին:Դավիթն երբեք չի եղել սրանց ընկերը,ուղակի այս կառավարությունը շատ վտանգավոր է եվ օգտագործում է ժողովրդի սրբությունը: