ԱԺ պատգամավորների քվեարկությամբ այսօր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Գեղամ Գեւորգյանը, որի թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:
Ներկայումս ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող, նախկինում՝ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» ղեկավար Գեղամ Գեւորգյանի թեկնածությանը «կողմ» էր քվեարկել 95, իսկ «դեմ»՝ 26 պատգամավոր, «անվավեր» քվեաթերթիկ չի եղել:
Ավելի վաղ Գեղամ Գեւորգյանի՝ ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում թեկնածության առնչությամբ մտահոգություններ էր բարձրաձայնել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ