Օրերս տեղի ունեցած ցույցի ժամանակ մարիխուանայի քարոզն իրականացնող նախաձեռնողներից մեկը՝ Ալեքսանդր Բաղդասարյանը ցույցին խոչընդոտող ոստիկանին բացատրում էր, որ մարիխուանայի քարոզն իր մեջ որեւէ ապօրինություն չի պարունակում: Լուրեր կային, որ մարիխունա քարոզողը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի եղբայրն է:
Այսօր ԱԺ-ում Նիկոյալ Բաղդասարյանը հաստատեց տեղեկությունը՝ ասելով. «Իմ ազգականների հայտնած տեսակետների հետ ոչ մի կերպ չեմ ուզում նույնականացվել: Իրենք ազատ են»: Հարցին՝ չե՞ք փորձել ձեր եղբոր հետ խոսել այդ ցույցի մասին, ձեր տեսակետն ասել՝ Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց. «Մեր ընտանիքը բավականին մեծ է, մեկը հանգում է այլ տեսակետի, մաման՝ լրիվ այլ տեսակետի: Ոչ միայն այդ հարցով: Քաղաքական հայացքներով նաեւ, շատ դժվար է մեր ընտանիքի բոլոր անդամների մի տեսակետի բերել»:
Պատգամավորը խոսեց մարիխուանայի օգտագործման մասին, ասաց, որ ընկերներ ունի՝ դեմ են, ընկերներ ունի՝ կողմ են:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ