Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբանական խնդիրների հաղթահարում

Ապրիլ 22,2019 10:00

Դեպրեսիա, լարվածություն, սթրես, հոգնածություն… Բառերի շարան, որը յուրաքանչյուրիս մոտ առաջացնում է բացասական զգացողություն: Ամենքս անկախ մեզանից դառնում ենք դրանց զոհը՝ մեր կյանքի գրեթե բոլոր փուլերում: Ըստ բժիշկների եւ հոգեբանների՝ սա նորմալ երեւույթ է, բայց այս ամենը զգացողի համար, բնականաբար՝ դժոխային տանջանք: Այս չորսից ամենասարսափելին դեպրեսիան է, որը նույնիսկ հանգեցնում է մարդկային կյանքերի կորուստների: Յուրաքանչյուրս գիտակցում ենք, որ մեր կյանքի որոշակի շրջանում կարող է հանդիպել  այս հոգեբանական վիճակը, որից խուսափում ենք, սակայն եկեք խնդիրը դիտարկենք ռեալ կերպով. այն բոլորովին էլ կախված չէ մեզանից, բայց հաղթահարումը միանշանակ մեր ձեռքերում է: Հոգեբանական լարվածությունը, խնդիրները մեզ շատ են շեղում կյանքից, կորցնում ենք ամեն բանի հանդեպ հետաքրքրությունը, մոտիվացիան, իմաստը եւ հուսահատվում:

Վերլուծելով՝ կարելի է հասկանալ, որ  այս ամենի հիմքում կանգնած է մեկ բան՝ հիասթափությունը:  Հիասթափվելով կյանքից, մարդկանցից՝ մենք կործանում ենք մեզ, մեկուսանում ենք աշխարհից եւ բոլորից: Պետք է գիտակցել, որ միշտ չէ մենակությունը համարվում խնդրի լուծում, որոշ ժամանակ լինելով սեփական մտքերի հետ, պետք է վերադառնալ իրականություն, փորձել սկսել ամեն բան նորից, դիմել ընկերների եւ հարազատների օգնությանը: Ոչ ոք  ապահովագրված չէ ոչնչից եւ պետք է պատրաստ լինի, որ յուրաքանչյուր փոփոխություն, կորուստ,  անհաջողություն մեզ կարող է գցել հոգեբանական ծանր վիճակի մեջ: Այս ամենին  պետք է մոտենալ խելամտորեն եւ պայքարել: Հիշեք, որ հիասթափությունը կարող է լինել ոչ միայն զգացմունքների, հույսի եւ հավատի կորուստ,  այլեւ սեփական «ես»-ի, որը միանգամայն կարեւոր է: Եկեք գտնվենք ուժեղ կյանքի  յուրաքանչյուր շրջափուլում եւ պայքարենք: Դրա շնորհիվ կարելի է միշտ առաջ շարժվել: Անկեղծ եղեք սեփական «ես»-ի հետ եւ երբեք մի հուսահատվեք: Սեփական ուժերի շնորհիվ կարելի է միշտ առաջ շարժվել, հաղթահարել եւ իրագործել անիրական թվացող գրեթե ամեն բան: Ինչ-որ  բանի հասնելու եւ սեփական «ես»-ը վերականգնելու համար անհրաժեշտ է առաջին հերթին մեր աշխատանքը՝ մեզ հետ: Եվ հիշել, որ ամեն բացասական  երեւույթ անցողիկ է եւ միշտ կա ելք: Եղեք ուժեղ եւ գործեք խելամիտ:

ՆԱՏԱԼԻ ՄԿՐՏՉՅԱՆ

Հայ-չինական բարեկամության դպրոցի 9բ դասարանի աշակերտուհի 

«Առավոտ» օրաթերթ, 

20.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930