«Հետք» – Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում հաստատեց ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի ձերբակալման լուրը:
«Միհրան Պողոսյանը հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից, արտահանձնման գործընթացն ընթացքի մեջ է»,-ասաց Մարինա Օհանջանյանը:
Միհրան Պողոսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը չի հաստատում Մոսկվայում նրա ձերբակալվելու վերաբերյալ տեղեկությունը:
«Ես խոսել եմ իր հետ, նման տեղեկատվություն չկա, եթե լիներ նման հանգամանք, ես տեղյակ կլինեի»,-ասաց Երեմ Սարգսյանը, ով պարբերաբար կապի մեջ է լինում նրա հետ:
Կարդացեք նաև
Պաշտպանը նշեց, որ լուրի` իրական չլինելը հավաստում են նաև նրա հարազատները:
«Ես խոսեցի նաև հարազատների հետ, ասացին, որ լուրն իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Երեմ Սարգսյանը: