Ուկրաինայում այսօր տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, ըստ ազգային էքզիթ-փոլլի արդյունքների, հաղթել է Վլադիմիր Զելենսկին:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, Զելենսկին հավաքել է ձայների 73.2, իսկ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 25.3 տոկոսը:
Ընդ որում, ըստ նույն տվյալների, Զելենսկին հաղթում է բոլոր շրջաններում:
Էքզիթ-փոլլի արդյունքներն ամփոփվել են տեղի ժամանակով 18:00-ի դրությամբ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ