Այս եղանակով կարելի է պատրաստել ինչպես սաղմոնի ֆիլեն (լուսանկարում), այնպես էլ նրա «քույր» իշխանի: Հայաստանի պայմաններում սաղմոնը շատ թանկ հաճույք է, սակայն եթե գտնեք մեծ իշխան, կարող եք փշահանել, եւ նրա ֆիլեն պատրաստել այս եղանակով՝ արտակարգ համեղ է ստացվում: Եթե ինքներդ չեք կարող փշահանել իշխանը, ապա կարող եք խնդրել ձկնավաճառին: Ամեն դեպքում, փշահանման եղանակին կարող եք ծանոթանալ այստեղ:
Անհրաժեշտ մթերքները
Սաղմոնի կամ իշխանի ֆիլե- 1 կգ
Կիտրոն- 1 հատ
Կարդացեք նաև
Սամիթ- կես փունջ
Աղ, սեւ պղպեղ- ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ձուկը լվացեք, կաշին մի հեռացրեք: Շատ լավ չորացրեք թղթե անձեռոցիկով: Կաշվի կողմով դրեք յուղաթղթի վրա: Վրան աղ, պղպեղ ցանեք: Լավ լվացեք սամիթն ու կիտրոնը: Սամիթը շատ մանր կտրատեք եւ ծածկեք ձկան մակերեսը: Կիտրոնը շերտ-շերտ կտրատեք եւ դրեք ձկան վրա: Դրեք նախապես 220 աստիճան տաքացրած ջեռոցը 30 րոպեով:
Կարող եք մատուցել ինչպես բանջարեղեններով, այնպես էլ՝ բրնձով:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ