Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Ալեքսանդր Սարգսյանն իր եղբոր իշխանության ժամանակ չնվիրաբերեց 18,5 միլիոնը

Ապրիլ 21,2019 16:40

«Միջազգային փորձը չեմ ուսումնասիրել, բայց ցանկացած բռնագանձում, ցանկացած գործողություն պետք է լինի  դատարանի որոշման արդյունքում, պետք է լինի թափանցիկ, կանխատեսելի եւ օրենքի հիման վրա պիտի կատարվեն օրենքով ստեղծված դատարանի կողմից։ Համոզված եմ առանց դատարանի որոշման գույքի բռնագանձումը չի կարող լինել օրինական»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Հիշեցնենք, ավելի վաղ ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը կարծիք էր հայտնել, որ առանց դատարանի որոշման գույքի բռնագանձման կիրառումը ական է իշխանության տակ: Կենտրոնական բանկը պարզաբանեց, որ դա միջազգային պարտավորություն է, ինչի հետ համաձայնեց նաեւ ՀՀ արդարադատության նախարարը։ Արթուր Սաքունցից հետաքրքրվել էինք՝ այդտեղ վտանգ կա՞։

«Կարծում եմ, որ կա թյուրըմբռնում, թե ապօրինի հարստացման արդյունքում ձեռք բերված գույքը, որպես ապօրինի գույք: Դրա վերաբերյալ որոշումների ընդունման օրենքը նպատակ ունի մեկ բան`ոչ թե քրեական վարույթի շրջանակներում որոշվի, որ գույքը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, այլ՝ գույքին տիրապետողը ինքն ներկայացնի հիմնավորումներ, որ գույքը ձեռք է բերել օրինական ճանապարհով։ Հակառակ պարագայում, եթե չի կարողանում, ապա պետք է բռնագանձվի, բայց դատարանի որոշմամբ։ Որեւէ անձի կողմից գույքի ապօրինի ձեռքբերման կասկածի հարցը պետք է քննվի դատարանում։ Օրենքը պետք է տա ընթացակարգերը, ապացույցների ներկայացման շրջանակները, ժամկետները»։

Հարցին`այն ինչ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի պարագայում տեղի ունեցավ, կարող ենք անօրինական համարել՞: Խոսքն այն մասին է, որ վերջինս կամավոր, 18,5 միլիոն դոլար էր վերադարձրել պետբյուջե:

«Ծանոթ չեմ, թե ի՞նչ գործընթացի եւ ի՞նչ փաստաթղթերի հիման վրա է Ալեքսանդր Սարգսյանը եկել այն համոզման եւ պետք է նվիրաբերի։ Ապրիլյան պատերազմից հետո, երբ քաղաքական իշխանությունը կոչ արեց նվիրատվություններ տալ, Ալեքսանդր Սարգսյանը մի քանի հազար դոլար էր նվիրաբերել։ Տրամաբանական կլիներ, որ իր եղբոր իշխանության ժամանակ ավելի մեծ նվեր տալ, եթե գումարներն ուներ։ Բայց եթե այն ժամանակ չի արել, հիմա արել է, կասկածելի է, թե իբր կամավորության հիմքի վրա է արել։

Դա պետք է լիներ ապօրինի հարստացման օրենքի եւ դատարանի որոշմամբ, որովհետեւ որոշ ժամանակ անց Ալեքսանդր Սարգսյանը կարող է դիմել դատարան եւ ասել, որ ճնշման տակ է արել։ Այդ դեպքում հարցեր են առաջանում։ Եթե ազատ կամարտահայտությամբ չի արել, ի՞նչ գործոնների ազդեցությամբ է արել։ Ես հեռու եմ այն մտքից, որ Ալեքսանդր Սարգսյանը օրինական ճանապարհով է ձեռք բերել, բայց միաժամանակ չեմ գտնում, որ առանց իրավական մեխանիզմի պետք է այդ խնդիրները լուծվեն»,- ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ խորհրդակցություն է անցկացրել՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման թեմայի շուրջ եւ հայտարարել, էր առանց դատավճռի գույքի բռնագանձումը քաղաքական վենդետայի գործիք լինել չի կարող:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930