Շրի Լանկայում Զատիկի տոնակատարությունների ժամանակ եկեղեցիներում եւ հյուրանոցներում պայթյուններ են որոտացել․ առնվազն 160 մարդ զոհվել է, 300-ից ավելի մարդ՝ վիրավորվել։
Պայթյունները որոտացել են տեղի ժամանակով 08:45-ի սահմաններում, երբ եկեղեցիներում ընթանում էին Հարության տոնին նվիրված պատարագները:
Հաղորդվում է առնվազն 6 պայթյունի մասին, որոնք որոտացել են միանգամից մի քանի քաղաքներում` Կոլոմբոյի Shangri-La, Cinnamon Grand և Kingsbury հյուրանոցներում և Կոչիկադեի (Kochikade), Բատիքալոայի (Batticaloa) և Նեգոմբոյի (Negombo) եկեղեցիներում:
Առայժմ ոչ մի ծայրահեղական կազմակերպություն չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը։