Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք պետք է մեր ձայնը լսելի դարձնենք Բելգիայի քաղաքական դաշտի մեջ․ Ապրիլի 24-ի կոմիտե

Ապրիլ 20,2019 23:30
Այս տարի 24 Ապրիլի հիշատակության համար մեր հանրահավաքները ավելի կարեւոր կը դառնան, որովհետեւ նույն օրը՝ այո հենց 24 Ապրիլին Պելգիայի Պատգամավորների Ժողովը քվեարկելու է ցեղասպանությունների ժխտումի դեմ օրենքի նախագիծ մը, որը իր բովանդակությունից դուրս է թողնում 1915-ի ցեղասպանությունը։
Այս երկրորդ համընկնումը, 2015 թվին Թուրքիային մատուցուած Եվրոպալիա ծրագրից հետո՝ կրկին անգամ գալիս է ծաղրելու մեր հիշողության վրա։
Մենք պետք է դեմ հանդիսանանք այս ամոթալի մոտեցումին եւ պաշտպանենք մեր արժանապատվությունը։
Սրա համար հայ, ասորի, արամեցի եւ պոնտական հույն հաստատությունները միասնաբար հրապարակեցին հաղորդագրություն մը՝ որ կը պահանջէ փոփոխության ենդարկել տվյալ օրենքի նախագիծը, որպեսզի նա կարող լինի հավասարապես պատժել թրքական ուրացումը 1915-ի ցեղասպանության հանդեպ։
Այս նպատակին հասնելու համար մենք պետք է մեր ձայնը լսելի դարցնենք Պելգիայի քաղաքական դաշտի մեջ՝ հնարավորինս  բազմաթիվ հավաքվել եւ բողոքելով։ Անենք այն՝ ինչպես որ արել էինք ցեղասպանության հարյուրամյակի առթիվ։
Ահավասիկ հիշատակության եւ բողոքի համար որոշված ծրագիրներն ու ժամերը։
Comité du 24 Avril

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930