Ապրիլի 20-ին կայացել է Ուկրաինայի ազգային կինոյի «Ոսկե Ձիգա» մրցանակաբաշխությունը, որտեղ մրցանակներ են շնորհվում կինոոլորտում մեծ ներդրում ունեցած գործիչներին:
Այս տարի մրցանակ է ստացել նաեւ ճանաչված կինոօպերատոր եւ լուսանկարիչ Յուրի Գարմաշը, ում հեղինակած փարաջանովյան լուսանկարների ցուցահանդեսը 2014 թ. բացվել էր Հայաստանում՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում: Նա մտերիմ է եղել եւ աշխատել է Սերգեյ Փարաջանովի հետ, ուստի նրան լուսանկարելու շատ առիթներ է ունեցել:
Նշենք, որ ուկրաինական կինոյի «Ոսկե Ձիգա» անունը կապված է խորհրդային վավերագրական կինոյի դասականներից Ձիգա Վերտովի ( իսկական անունը՝ Դենիս Կաուֆման) անվան հետ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ uafilmacademy.org-ի