Պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ իր կարծիքով այսօր իշխանության ճգնաժամ կա՞ եւ կարո՞ղ է երկար «ձգել» այս իշխանությունը, «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Արա Հակոբյանը պատասխանեց. «Այս իշխանությունը ստացել է ընտրություններին մասնակցածների 70 պլյուս քվեն: Հիմա հասկանալի եւ տեսանելի է, որ այս իշխանության վարկանիշն ընկնում է, քանի որ ակնկալիքները նրանից եւ տրված խոստումները շատ են եղել, բայց դրանց իրականացումը, մատուցումը բավարար չէ: Կարելի է ասել, խոստումները չեն էլ իրականացվել»:
«Ազգային օրակարգի» հիմնադիր հանձնախմբի անդամի խոսքերով. «Հացի եւ հանդիսությունների սկզբունքը, որով հնարավոր է ինչ-որ ժամանակ պահել ժողովրդին քո ազդեցության տակ, հավերժ չէ: Առավել եւս, որ հացի մասով մեր իշխանությունների մոտ լավ չի ստացվում, բայց հանդիսության մասով առայժմ մասամբ ստացվում է:
Վարկանիշն ընկնում է, եւ դժգոհություն է առաջանում, ինչի դրսեւորումները տեսնում ենք: Թե դժգոհություններն ինչ աստիճանի կհասնեն, մնացած զարգացումները կախված են դրանից»,- կարծում է Արա Հակոբյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ