Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ. «Հնարավոր չէ, որ եւ Մամեդյարովը սուտ ասի, եւ Լավրովը, եւ Եռանախագահները ստեն»

Ապրիլ 20,2019 17:17

«Ելնելով ներքաղաքական նպատակներից՝ մենք լուրջ խնդիր առաջացրինք ՀԱՊԿ-ի շրջանակներում՝ կապված ՀԱՊԿ-ի այն ժամանակվա քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ: Փաստորեն լրջագույն խնդիր առաջացրինք, որ առայսօր լուծված չէ, եւ այդ խնդիրը բերել է հայ-ռուսական հարաբերությունների սրմանը:

Ընդհանրապես ցանկացած արտաքին եւ ներքաղաքական  հարցի լուծում պետք է միտված լինի պետության  ամրացմանը, պետության անվտանգության ամրացմանը»,- «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց իրեն ընդդիմադիր արտախորհրդարանական ուժ համարող «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Արա Հակոբյանը։

«Մեզ համար կարեւորագույն խնդիրը Արցախի հարցում բանակցություններն են, որոնց վերաբերյալ տվյալները ստանում ենք երկրորդ կամ երրորդ կողմից, մինչդեռ ամենասկզբից խոսվում էր այն մասին, որ  ամեն ինչ թափանցիկ է լինելու, հանրային քննարկման միջոցով եւ այլն:

Խոսքը գնում է բանակցություններում Արցախի ներառման մասին, եւ ասում են՝ մենք  զրոյական կետից ենք սկսում, բայց դա այդպես չէ, որովհետեւ հնարավոր չէ, որ եւ Մամեդյարովը սուտ ասի, եւ Լավրովը, եւ Եռանախագահները ստեն;

Բոլորը սո՞ւտ են ասում, բոլորի ասածները հաշվի չառնե՞նք, բայց հաշվի առնենք այն, ինչ մերոնք չեն ասո՞ւմ: Այսինքն, այնպիսի տպավորություն է, որ քայլերի ընդհանրական  քաղաքական կամ աշխարհաքաղաքական հետեւանքները լավ չեն հաշվարկվում: Եվ դա իմացության եւ կարողության խնդիր է»,- նշում է Արա Հակոբյանը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930