«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ, ապրիլի 20-ին` Ժամը 15:15-ից, ընկերությունը վերականգնել է Իջևանի հեռուստակայանից հեռուստատեսային ալիքների հեռարձակումը՝ սարքավորումների էլեկտրասնուցումը ժամանակավորապես կազմակերպելով դիզել-գեներատորի միջոցով:
Էլեկտրահաղորդման գծի վթարի վերացման աշխատանքները շարունակվում են:
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ