Նման գործընթացների շուրջ միշտ բավականին խայտաբղետ քաղաքական ուժեր, գործիչներ, քաղաքացիական, հասարակական շարժումներ, երբեմն էլ ավանտյուրիստներ և կարիերիստներ են հավաքվում: Եվ գործընթացի հաջողության պարագայում յուրաքանչյուր առանձին միավոր ուզում է հեղափոխության հաղթանակից հետո իշխանության մեջ իր մասնաբաժինն ունենալ: Հեղափոխության լիդերը գոնե սկզբնական փուլում չէր կարող խուսափել յուրաքանչյուրի մասնաբաժինն իրեն տալու գործընթացից: Իսկ երբ արդեն ոչ թե մերժելու, այլ կառուցելու գործընթացն է գալիս, իրենց թե՛ նպատակների, թե՛ գաղափարախոսական տարբերություններն ավելի են ակնհայտ դառնում»,- «Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ այդ համատեքստում հիշեցնելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այն հայտարարությունը, թե ընդդիմությունն «Իմ քայլից» է ձևավորվելու:
«Քրեական գործերի, տնտեսության, սեփականությունների, բիզնեսների շուրջ բանավեճերը, ինչպես նաև աշխարհաքաղաքական վեկտորների շուրջ դեռևս քողարկված տարակարծություններն էլ ավելի կսրվեն, էլ ավելի ջրի երես դուրս կգան և էլ ավելի ճեղքեր կստեղծվեն: Հիմա մենք տեսնում ենք, որ Դ. Սանասարյանին առաջադրված մեղադրանքի շուրջ քաղաքացիական հատվածի ու պետության որոշ կառույցների միջև բավականին լուրջ հակամարտություն կա: Այդ գործընթացը կատալիզատոր դարձավ այդ տարաձայնություններն ավելի ակնհայտ դարձնելու իմաստով: Իսկ ընդհանուր առմամբ, հավատացեք, որ այդ տարաձայնությունները շատ ավելի խորքային են, քան երևում են»,-նկատեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում