«Մաքրելու ենք»: Այս նախադասությունը Երեւանի ներկա քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական քարոզարշավի ժամանակ նախատեսվող «քայլերթի» երկրորդ քայլն էր, որ հաջորդում էր «Հաղթելու ենք, ձեզ հետ միասին» եւ նախորդում՝ «Կառուցելու ենք», «Բարեկարգելու ենք», «Վերականգնելու ենք», «Կանաչապատելու ենք» եւ «Փոխելու ենք» կարգախոսներին:
Այն, որ առաջինն ստացվեց Հայկ Մարությանի մոտ, տեսնում ենք, բայց մնացած խոստումները՝ չիք, որը կասկածի տակ է դնում առաջին կետի իսկությունը, որովհետեւ, եթե մյուս վեց կետերը չեն իրականանալու, ուրեմն առաջին կետը պետք է խմբագրել՝ «Եկա, տեսա, հաղթեցի»: Եվ սա թող ոչ մեկի համար հակահեղափոխականություն, «տարոնականություն» կամ սեւություն չընկալվի, որովհետեւ վերոհիշյալ, իրար հաջոդող վեց կետերից ոչ մեկին չհասած քաղաքացին չի կարող առաջինի տերը լինել, անհնար է:
Այսքան ժամանակ քաղաքապետարանը ո՛չ կառուցել է, ո՛չ բարեկարգել, ո՛չ վերականգնել, ո՛չ փոխել, իսկ կանաչապատման ժամանակը դեռ չի եկել: Եվ որպեսզի այս ամենը չհամարվի զուտ մեղադրանք, Հայկ Մարությանի վկաներին առաջարկում եմ մոտիկից նայել վերջինիս ղեկավարության ընթացքում փլուզված՝ Արամի 23 հասցեում մասամբ եւ նախկին Լուսավորության՝ հիմնովին քանդված շենքերին ու վերանայել «Կառուցելու ենք» կետը՝ «Ուզենք՝ կկառուցենք»:
Կարդացեք նաև
Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում