Մեր բոլոր դժբախտությունների պատճառը հենց մեր ընտրության, մեր չկողմնորոշվելու մեջ է։ Մենք, որպես կանոն, մեր ձեռքով մեր գլխին փորձանք ենք բերում, հետո գերմարդկային ճիգեր գործադրելով՝ այդ փորձանքի դեմ սկսում պայքարել։
Բայց երբ հետեւում ես համաշխարհային պրոցեսներին եւ հատկապես այլ երկրներում ընթացող ընտրություններին ու դրանց արդյունքում իշխանության եկող ուժերին եւ անձանց, հասկանում ես, որ 21-րդ դարն անհեթեթ ընտրությունների, էմոցիոնալ որոշումների, խեղկատակներին իշխանության բերելու դար է, եւ «մենք մենակ չենք, մենակ չենք, մենակ չենք»։
Ահա՝ Ուկրաինայի նման մեծ ու Եվրոպային մերձ պետությունում նախագահի ընտրություններ են ընթանում։ Ընտրություններ՝ վատի ու վատագույնի միջեւ։ Եթե մի մեծ պետություն կարող է իր համար վճռորոշ պահին սեղանին ունենալ մի Պորոշենկո, մի Տիմաշենկո, մի Զելենսկի ու էլի մի քանի անհասկանալի թեկնածուներ, իսկ երկրորդ փուլում կանգ առնել ընդամենը էկրաններից հայտնի դերասան, կոմիկ, շոումեն, «համակրելի տղա» Վլադիմիր Զելենսկու վրա, ի՞նչ ենք պահանջում մեր ժողովրդից։
Կարդացեք նաև
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում