«Քաղպայմանագիր» կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Հովիկ Աղազարյանի համար Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքն անսպասելի էր, բայց նա զարմանում է աղմկողների վրա․
«Եթե իրավապահ մարմինները նմանատիպ գործընթաց են սկսել, մենք հո չէի՞նք արգելելու էդ գործընթացը, ինչ է թե անձը կամ քաղաքացին հեղափոխության մասնակից է կամ ակտիվիստ։ Դա պետք է լինի ընթացակարգով եւ համապատասխան տրամաբանական լուծման հանգի։ Սպասենք մի քիչ, ժամանակը կգա՝ գնահատականները կտրվեն․․․»։
Սանասարյանի ընկերներն ասում են, որ Սանասարյանի դեմ ցուցմունքներ են կորզվել։ «Ես դա բացառում եմ։ Այ, դա բացառում եմ, որովհետեւ դա բարձրագույն ղեկավարության համար անընդունելի գործելաոճ է»։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում