Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Սկակով․ «Մեծանալու է պատերազմի վերսկսման վտանգը, քանի որ չկա կոմպրոմիսի ցանկություն»․ «168 Ժամ»

Ապրիլ 20,2019 11:30

«Ընթանում է իներցիոն գործընթաց, քանի որ կողմերն իրենց շփման հենց սկզբից պատրաստակամություն էին հայտնել երկխոսություն սկսել հակամարտության կարգավորման նպատակով, և այդ երկխոսությունը սկսվել ու շարունակվում է։ Սակայն, իմ համոզմամբ, այս ամենը որևէ կապ չունի հակամարտության կարգավորման հետ։

Ներկայումս տեղի ունեցողն առնչվում է նրա հետ, որ գոնե հակամարտության շփման գծում իրավիճակն ավելի հանդարտ, հանգիստ լինի, և ԼՂ հակամարտության գոտում պատերազմի վերսկսման սպառնալիքն ավելի պակաս լինի»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս բանակցային գործընթացի հեռանկարներին։

Հարցին, թե այս դիրքորոշումների պարագայում ի՞նչ է սպասվում կարգավորման գործընթացին, նա պատասխանել է.

«Ապագայում կա պատերազմի վերսկսման հեռանկար, ներկայումս չկա, քանի որ կա այլ գործընթաց, որը, ինչպես ասացի, ներկայումս հանդարտ է պահում շփման գիծը, սակայն այդ գործընթացը կարող է կանգ առնել։ Այդ դեպքում մեծանալու է պատերազմի վերսկսման վտանգը, քանի որ չկա կոմպրոմիսի ցանկություն»։

 

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 Ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930