Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սեդրակյանն է միայն շահելու այս փոփոխությունից․ «Ժողովուրդ»

Ապրիլ 20,2019 11:05

ԱԺ-ն երկար քննարկումներից հետո, 78 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ, ընդունեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որ ենթադրում է պետական տուրքի սահմանում ներկրված ցեմենտի վրա: Ընդունված է կարծել, թե սա նախագիծ է, որը պաշտպանում է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտ» գործարանի գործունեությունը։

Ծառուկյանը, սակայն, անիմաստ է համարում տուրք մտցնելը, եթե այն չի վերաբերելու նաեւ ցեմենտի հումքի արտադրությանը։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրականում այս փոփոխությունից ավելի շատ տուժելու են հենց խոշորները՝ «Արարատ ցեմենտ» ու «Հրազդան ցեմենտ» ընկերությունները, իսկ, ահա, երրորդ ընկերությունը՝ «Երեւան ցեմենտ» գործարանը, որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթ Սեդրակյանին, միայն շահելու է այս փոփոխությունից։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930