ՀՀ կառավարությունը այս տարվա հունվարի 1-ից մինչեւ հիմա չի վճարել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր այդ խնդրի մասին:
Ընդ որում, խոսքը երեք աշխատակցի աշխատավարձի մասին է: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, մեր հարցին ի պատասխան, ասել էր, որ խնդիրը զուտ տեխնիկական է: Ի դեպ, կառավարությունը Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը չէր վճարել, փոխարենը մյուս երկու պաշտոնաթող նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գրասենյակների դեպքում նման խնդիր չէր եղել, եւ այնտեղ բոլորը ստացել էին իրենց գումարը:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ առաջին նախագահի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանից հետաքրքրվեց՝ արդյոք խնդիրը կարգավորվել է, թե ոչ, սակայն բացասական պատասխան ստացավ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այս համարում