Հայաստանի խորհրդարանում ցեմենտային կրքերի բորբոքումն իրականում առերևույթ էր քաղաքական ուժերի բախում կամ հակադրություն՝ ԲՀԿ-«Իմ քայլը» ձևաչափով: Իրականում խորհրդարանում տեղի ունեցողը, իհարկե, արտախորհրդարանական ավելի լայն իրադարձությունները ներառյալ, բիզնեսի և քաղաքականության բախումն էր: Ավելի շուտ, բիզնեսի և քաղաքականության հայաստանյան սերտաճածության առերեսումը քաղաքական նոր իրողությունների և տրամաբանության անհրաժեշտության հետ: Ցեմենտի հարցը գուցե մի օր կլուծվի, մինչդեռ գլխավոր հարցն այն է, թե երբ կլուծվի բիզնեսի և քաղաքականության սկզբունքային, ինստիտուցիոնալ տարանջատման հարցը:
Ընդ որում, այստեղ խնդիրն այն է, որ մտածողության և արժեհամակարգային հիմքի տեսանկյունից այդ վարքագիծը միանգամայն բնական է: Խնդիրն էլ հենց այն է, որ պետք է հստակեցնել միջավայրերը, և բիզնեսը պետք է գործի բիզնես միջավայրում, քաղաքականությունը՝ քաղաքական, տվյալ դեպքում խորհրդարանում: Երբ տեղի է ունենում միջավայրային խեղում, ծագում են համակարգային խորքային խնդիրներ: Ըստ այդմ, ամբողջ հարցն այն է, որ անհրաժեշտ են ինստիտուցիոնալ միջավայրային կարգավորումներ, որոնք բիզնեսին կդնեն և կպահեն իր միջավայրում՝ օրենսդրական պաշտպանության բավարար երաշխիքներով, իսկ խորհրդարանն էլ կթողնեն քաղաքականությանը՝ օրենսդրական լուծումների առավել խորքային, համակարգային ներուժով և արդյունավետությամբ:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում