Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագ հինգշաբթին ու Վարդան Ղուկասյանի աղոթքները

Ապրիլ 20,2019 16:00

ԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանն առաջարկում էր, որ ԱԺ այն ամբիոնը, որտեղից ելույթ էր ունեցել տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը, խնկարկվի: Նա մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչ ապրումներ է ունեցել, երբ մոտեցել է այդ ամբիոնին՝ ելույթ ունենալու. «Ես երեկ խաչ հանեցի, նստածս տեղն էլ աղոթք էի անում, որ մաքրվի էդ ամեն ինչը»:

Հարցրեցինք՝ կարծում եք, որ որեւէ, ձեր ձեւակերպմամբ՝ «պիղծ» էլ չի՞ մոտեցել այդ ամբիոնին՝ նա պատասխանեց. «Ես ավելի շատ խոսում եմ հոգեւոր եւ ավելի շատ հոգեւորին եմ տեղ տալիս, քան թե մարմնականին եւ ինչ ես արեցի, փառք Աստծո, ճիշտ արեցի»:

Մենք Ղուկասյանին փոխանցեցինք ԵՄ դեսպան Սվիտալսկու խոսքերը՝ «չընդունել չի նշանակում չհանդուրժել», այդտեղ է սահմանը՝ Ղուկասյանը պատասխանեց. «Մի՛ խառնվեք իրար, ոչ ոքի չվառեցին, ոչ ոքի չմորթեցին, մի բան էլ ասում ենք՝ դարձի՛ եկեք: Որ չանեն, դարձի գան, ի՞նչ է պատահել, մենք բոլորին էլ կընդունենք, մեր եկեղեցին ապաշխարելու հնարավորություն է տալիս»:

Կարդացեք նաեւ:

«Առավոտ» օրաթերթ, 

19.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930