«Երբ խոսում ես առանց գործի մեջ մտնելու, առանց դրա ծանրությունն իմանալու եւ առանց պատասխանատվությունը գիտակցելու, զգալու, շատ հեշտ է կոստյումները քննադատելով գալ իշխանության: Իսկ արդյունքում տեղի է ունենում այն, ինչ այսօր տեղի է ունենում`խառնաշփոթ, քաոս, պատասխանատվության միգուցե զգացողություն եւ ինչու ոչ`անճարություն, որովհետեւ մարդկանց աշխատեցնելը, կառավարելը եւ հավելյալ արդյունք ձեւավորելը շատ դժվար է»,- «Առավոտի» հետ զրույցում`պատասխանելով հարցին`ինչո՞ւ հեղափոխությամբ, փոփոխությունների լոզունգներով իշխանության եկած ուժն այսքան արագ հարմարվեց հների «կոստյումներին», այսպես պատասխանեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Նա նկատում է`չաշխատելու համար, բոլոր ժամանակներում էլ պատճառներ հորինվել են, բայց պետք է կարողանալ աշխատեցնել մարդկանց. «Միայն հաթաթա տալով վախեցնելով`պետություն հնարավոր չէ ղեկավարել: Միայն բոլորին լսելով, իրական համերաշխության մթնոլորտ ստեղծելով կարելի է առաջ գնալ: Դրա համար էլ այդ կոստյումը կարծես հարմար է օրվա իշխանությանը, նրանք ընդամենը մեկ-երկու կոսմետիկ փոփոխություններ են ընդամենը փորձում անել եւ այդ կոստյումով տարբեր միջոցառումների գնալ»:
Կարդացեք նաև:
«Առավոտ» օրաթերթ,
Կարդացեք նաև
19.04.201920