Aravot.am-ի «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ» նախագծի հերթական զրույցը ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ է:
Տիկին Զոհրաբյանը մանրամասներ է ներկայացնում կենդանիներին վնասելու, խեղելու եւ խոշտանգելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի եւ դրա դրույթների մասին: «Չի կարելի ասել, որ դաժանաբար սպանված եւ խեղված կենդանիների խնդիրը երկրորդական է:
«Անօգնական կենդանուն դաժանաբար սպանողն ինձ համար նույն մարդասպանն է: Եթե քաղաքացին կարող է անպաշտպան կենդանուն ծանակել, նա ունակ է նաեւ մարդ սպանել: Նման արարքները պետք է քրեականացվեն»,-շեշտում է Նաիրա Զոհրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Հարգելի ընթերցող, եթե դու ունես.
–կենդանիների խնամքի փորձ եւ խորհուրդներդ մեծ սիրով կծառայեցնես ընթերցողներին,
–կենդանիների հետ դաժան վերաբերմունքի մասին ահազանգ,
–զավեշտալի կամ հետաքրքիր պատմություն քո խնամքի ներքո գտնվող կենդանու մասին,
–կենդանիների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները բարձրաձայնելու եւ լուծումներ առաջարկելու պատրաստակամություն,
–կամ՝ անասնաբույժ ես եւ կկամենաս ներկայացնել քո ձեռամբ փրկված կյանքերի պատմությունը, ապա «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄԸ» սպասում է քո զանգին (095 85 99 06):
Հեղինակ՝ Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ