Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը գտնում է՝ «Մարտի 1»-ի պատասխանատուներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու իր խոստումը 100 %-ով չէ, բայց շատ լուրջ տոկոսով կատարվել է

Ապրիլ 19,2019 23:13

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախքան օգտատերերի հարցերին պատասխանելը, ասաց,որ ժողովրդին տված խոստումների մեծ մասը 100 տոկոսով կատարել է:

Անդրադառնալով «Մարտի 1»-ի պատասխանատուներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու խոստմանն ասաց՝ 100 տոկոսով չէ, բայց շատ լուրջ տոկոսով կատարվել է.«Կանգնո՞ւմ են դատարանի առաջ, թե՞ ոչ, պատասխանում եմ՝ կանգնում են Ըստ Փաշինյանի, իրենց իշխանության պայմաններում արմատախիլ է արվելու պետական ահաբեկչության ցանկացած դրսեւորում։ Նա նաեւ ուղիղ եթերով տված խոստումներից առանձնացրեց յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների 100 տոկոսով երաշխավորված լինելը՝ անկախ քաղաքական հայացքներից։ Ասաց, որ այն մասը, ինչ հնարավոր է եղել 10-11 մասում կատարել, կատարել ենք, մնացածը կատարման ընթացքի մեջ է:

Փաշինյանի խոսքով, կատարվել է նաեւ իր՝ ՀՀ-ի ՀԱՊԿ անդամ մնալու խոստումը:

Ընտրական օրենսգիրքը փոխելու վերաբերյալ իր տված խոստման առնչությամբ էլ ասաց, որ ԸՕ-ի փոփոխություններ փաթեթը ներկայացրել են, որն ընդունվել էր նաեւ Վենետիկի հանձնաժողովի կողմից, սակայն Հանրապետականը խորհրդարանում մի ձայնով չի անցկացրել նախագիծը։ «Մենք մեր մասով պարտավորությունը կատարել ենք»,-նկատեց վարչապետը:

Փաշինյանն ասաց, որ քաղբանտարկյալներ չունենալու, քաղհալածյալների եւ անձնական վրեժխնդրությունից զերծ մնալու իր խոստումն էլ է 100 տոկոսով կատարել:

«Խոստացել էի, որ մեր հարաբերությունները բոլոր ուղղություններ՝ ԵՄ-ի, ՌԴ-ի, Չինաստանի ու ԱՄՆ-ի մեր հարեւանների հետ խորացնելու ենք։ Իհարկե, կատարվում է խոստումը»,-ինքն իր հարցին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունում օլիգարխներ չլինելու եւ մենաշնորհները կոտրելու վերաբերյալ տված խոստումները նույնպես կատարվել են 100 տոկոսով: Ըստ նրա, այսօր ո՜չ շաքարավազի ո՜չ բանանի ո՜չ բենզինի մենաշնորհ չկա:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930