Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Եթե մենք հիմա գնանք, բռնենք, դատենք, բոլորին անցումային արդարադատության ենթարկենք, վաղը էդ գործերը գնալու են ՄԻԵԴ»

Ապրիլ 19,2019 23:23

«Մենք կարող ենք դեպք ունենալ, որ ունքը սարքելու տեղը տանք, աչքն էլ հանենք: Դրա համար մենք չենք կարող մեկ կամ երկու, երեք կամ չորս ամսում ներդնել այդպիսի մեխանիզմ, դրանք պետք է շատ մանրամասն քննարկվեն, տրվեն տեղական, միջազգային փորձաքննության, միջազգային փորձագետների կարծիքը հավաքվի, որ մենք համոզվենք՝ գնում ենք ճիշտ ճանապարհով»,- այսօր ուղիղ եթերում պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի հարցերն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով անցումային արդարադատությանն անցնելուն: Նրա խոսքով, բազմաթիվ «նյուանսներ» կան եւ այդպիսի մեխանիզմների արագ կիրառումը նաեւ ռիսկեր է պարունակում:

Փաշինյանի խոսքով, ՀՀ-ում ինչ համակարգ ներդնենք, չպետք է մոռանանք, որ կա Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Եւ, եթե մենք հիմա գնանք, բռնենք, դատենք, բոլորին անցումային արդարադատության ենթարկենք, վաղը էդ գործերը գնալու են ՄԻԵԴ, եթե այդ գործերով ՄԻԵԴ-ում պարտվենք, էլի էն պրոցեսները, որ գնացել ենք, պետք է նորից հետ պտտվեն, եւ արդյունքում կստացվի, որ մենք ոչ մի բան չարեցինք, որովհետեւ մտածում էինք, որ ինչ-որ բաներ կանենք»:

Նա ասաց, որ քաղաքական կամքը կա եւ լինելու է. «Կա մեկ այլ խնդիր, մենք պայմանավորվել ենք, որ դա զուտ կառավարության նախաձեռնությունը չլինի, անցումային արդարադատության թեմայով լիազորությունը խնդրել ենք, որ իրականացնի խորհրդարանը, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմության ներգրավմամբ, որպեսզի մենք հավասարակշռված քայլերով գնանք առաջ: Բայց կառավարությունն իր հերթին ձեռնարկում է քայլեր, եւ մենք այսօր քննարկում էինք ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքի նախագիծը, որն անցումային արդարադատության շատ կարեւոր էլեմենտ է, այնպես որ, ես նկատի ունեմ, որ այս ուղղությամբ մենք աշխատում ենք: Ես ուզում եմ, որ ժամանակացույցերի մեջ էլ մենք ճիշտ կողմնորոշվենք. օրինակ՝ անցած տարի մայիսին ես ընտրվել եմ վարչապետ, դրանից հետո տեղի է ունեցել պայքար վարչապետի եւ նախկին խորհրդարանական մեծամասնության միջեւ, որից հետո եղել է անհրաժեշտություն անցկանցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք լիարժեք իշխանություն ենք 2018-ի դեկտեմբերից, այդ ամեն ինչը ձեր աչքի առաջ է տեղի ունեցել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930