Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Փրկվել է Փարիզի Սուրբ Աստվածամոր տաճարում պահվող կոթողների մեծ մասը. «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 19,2019 23:00

«Ամերիկայի ձայն». Ֆրանսիայի իշխանությունները հայտնում են, որ 14-րդ դարի բոլոր նկարները, որոնք գտնվում էին Փարիզի Սուրբ Աստվածամոր տաճարում, փրկվել են և չեն վնասվել: Դրանք կարիք ունեն ընդամենը մի փոքր խնամքի և վերականգման:

Դրա մասին տեղեկացրել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեսթերը, ով ընդգծել է, որ նկարների վերականգման և չորացման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:

Դա վերաբերում է նաև մեծ նկարներին: Նախարարը նշել է, որ մոտ օրերի ընթացքում աշխատանքներ կտարվեն նաև մեծ նկարներն արհեստանոցներ տեղափոխելու ուղղությամբ՝ դրանց վերականգնելու և չորացնելու համար:

«Նկարները սկսել են չորացվել նորմալ պայմաններում, որն իհարկե շատ լավ լուր է: Բոլոր նկարները, ներառյալ մեծերը, որոնց դեռևս չենք անդրադարձել, կիջեցվեն և կվերականգնվեն մոտ օրերի ընթացքում»,- հայտնել է նախարարը:

Արվեստի և մշակույթի կոթողների շուրջ 90 տոկոսը, որոնք պահվում էին Փարիզի Սուրբ Աստվածամոր տաճարում , հնարավոր է եղել փրկել հրդեհից, շնորհիվ փրկարարական ծրագրի, որը գործի է դրվել հրդեհի ժամանակ: Դրա մասին օրերս տեղեկացրել է ապահովագրության մասնագետ Մայքլ Հոնորը:

Ինչպես նշում է Ֆրանսիայի մշակույթի նախարարը, հրշեջ ծառայության աշխատակիցները դեռևս շարունակում են աշխատանքներ տանել տաճարի ներսում՝ կամարներն ամրացնելու ուղղությամբ: Մինչ այդ տաճարում պահվող մշակութային բոլոր գանձերը դուրս կբերվեն և կվերականգնվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930