Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օգտատեր Արփի Հովհաննիսյանի հարցը վարչապետին 5 հազար 500 հավանության էր արժանացել

Ապրիլ 19,2019 22:30

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերով պատասխանեց օգտատերերի հարցերին: Սակայն վարչապետն ընտրել էր ամենաշատ հավանության արժանացած հարցերը: Օգտատեր Արփի Հովհաննիսյանի հարցը 5 հազար 500 հավանության էր արժանացել: Օգտատերը վարչապետից հետաքրքրվել էր՝ «Պարոն Փաշինյան, որպես մայր, ես խնդրում եմ ուշադրություն դարձնեք հեռուստահաղորդումներին՝ լավ սերունդ դաստիարակելու համար։ Կլինի՞ ուշադրություն այդ հարցում»:

Վարչապետն ասաց, որ այդ հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է, որ ԿԳ նախարարի հետ գործարկել եւ սկսել են մի ծրագիր, որի նպատակը մեր պատանի սերնդին մշակույթին կապելն է:

Օրինակ՝ հենց այսօր ԿԳ-ն պատրաստվել է մի ծրագրի շնորհանդես անել, որով հանրապետության բոլոր աշակերտներին հնարավորություն կընձեռնվի բյուջեի հաշվին թատրոնի, թանգարանների ու համերգասրահների տոմսեր տրամադրել. «Մշակույթի դերի մասին մեր պատկերացումները պետք է ճշգրտել: Բոլորս խոսում ենք մշակույթի մասին, բայց մի կարեւոր հարցի պատասխան չի տրվել՝ ինչի՞ համար է պետք մշակույթը, իմ պատասխանն է՝ որ մշակույթն ունի կրթական դեր»:

Ասաց, որ կառավարությունում խոսել են հեռուստաեթերով հեռարձակվող սերիալների մասին, եւ մտածել, որ դրանց որակը բարձրացնելու միջոցով կարող են սերիալները, որպես խողովակ օգտագործել եւ քաղաքացիներին կրթել, օրինակ՝ դրանց սյուժեներում ընդգրկել ֆինանսական հարցեր, որոնց միջոցով քաղաքացիների ֆինանսական կրթավածության մակարդակը բարձրանա կամ՝ կամ ցույց տալ մարդկանց պատմություններ, որոնք աշխատանքով հասնում են հաջողության:

Վարչապետն ասաց, որ լիարժեք ընդունում է Արփի Հովհաննիսյանի շեշտադրումը նաեւ որպես ծնող:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930