Վարչապետ Փաշինյանը այն պահին, երբ իր աշխատասենյակից ուղիղ եթերով պատասխանում էր ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, աշխատասենյակ մտավ վարչապետի փոքր դուստրը՝ Արփին, որն իր վարչապետ հայրիկից հետաքրքրվեց՝ «Պապ, Աշոտը ե՞րբ է գալու, կարոտել եմ»:
Վարչապետը շփոթվեց, Արփիին խնդրեց դուրս գա, քանի որ ինքը ուղիղ եթերում է, հարցերի է պատասխանում, սակայն Արփին անդրդվելի էր, կրկին հարցրեց, թե իր եղբայր Աշոտը ե՞րբ է գալու: Փաշինյանն ասաց՝ ծառայության է, ավարտի՝ գալու է: Որից հետո միայն Արփին հեռացավ, բայց վարչապետի մտքի թելը կտրվեց, եւ մի քանի րոպե պարոն Փաշինյանը չէր հիշում՝ ինչ թեմայով էր խոսում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ