Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այո, քաղաքականությունը խանգարեց, ես խնդիր չունեմ իմ թեկնածության մերժման մեջ, խնդիրը ձևն ու մակարդակն էր». Գոռ Հովհաննիսյան

Ապրիլ 19,2019 20:12

Այսօր Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցավ  Քաղաքական Լիգայի ներկայացուցիչների և Բեռլինի Հումբոլտի համալսարանի դոկտոր, Սահմանադրական դատարանի դատավորի նախկին թեկնածու Գոռ Հովհաննիսյանի հետ հանդիպումը:

Հանդիպման սկզբում Գոռ Հովհաննիսյանը խոսեց Սահմանադրության փոփոխության մասին՝ նշելով, որ մենք երեք անգամ Սահմանադրություն են փոխել, բայց մեր կյանքը չի փոխվել. խնդիրը մեր իրավագիտակցության մեջ է:

Քաղաքական լիգայի նախագահ Նարինե Մկրտչյանի այն հարցին, թե իր թեկնածության մերժման հարցում քաղաքականությունը նրան խանգարե՞ց, թե՞ ոչ, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ, այո, քաղաքականությունը խանգարեց, ես խնդիր չունեմ իմ թեկնածության մերժման մեջ, խնդիրը ձևն ու մակարդակն էր, թե ինչպես այն ընդունվեց: Շատ ավելի քաղաքակիրթ կլիներ, եթե խորհրդարանը նախօրոք հայտարարեր, որ նրանք քաղաքական նկատառումներով մերժելու են իմ թեկնածությունը»:

Հանդիպման ընթացքում նա նշեց, որ, եթե խորհրդարանը ձգտի, որ իրենց թեկնածուն կատարի իրենց կամքը, ապա Հայաստանը այդպես էլ չի ունենա օբյեկտիվ և արդար դատարաններ:

Նա նաև անդրադարձավ նրան, թե ինչու խորհրդարանի՝ իր ելույթում այդպես էլ չխոսեց ընտրական կեղծիքների վերաբերյալ, որ նա չի կարող որպես ՍԴ դատավորի թեկնածու քաղաքական հայտարարություններ անել:

Քաղաքական Լիգայի ներկայացուցիչներից մեկի այն հարցին, թե կա՞ արդյոք լուծում ՍԴ-ի դերի բարձրացման  համար, Գոռ Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Բոլոր դատարանների դատավորները հրաշքով պետք է դառնան չեզոք»:

Գոռ Հովհաննիսյանն հավելեց նաև, որ միշտ այն տպավորությունն է ունեցել, որ արտասահմանից եկած մասնագետները այստեղ անցանկալի են այն իմաստով, որ նրանք գալիս ու ասում են բաներ, որ Հայաստանի քաղաքական ուժերը չգիտեն:

Վերջում ՍԴ նախկին թեկնածուն շեշտեց նաև, որ Հայաստանը  չունի իրավաբանական լավ կրթություն: Որքան էլ օրենքները լավը լինեն, իրավաբանների ոչ ժամանակակից մոտեցումն իր դերը խաղում է:

Անի ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930