Լրահոս
Օրվա լրահոսը

Մոնրեալի քաղաքապետարանը ընդունել է բանաձև՝ Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ

Ապրիլ 19,2019 20:35

Ապրիլի 15-ին Մոնրեալի քաղաքապետարանը հատուկ նիստի ժամանակ ընդունեց բանաձև (հայտարարություն)՝ Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ։ Բանաձևի տեքստում մասնավորապես նշվում է, որ 1915թ․ Հայոց Ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որի ընթացքում նահատակ դարձավ հայ ազգի երկու երրորդը։

Հայտարարությունում նաև նշվում է, որ Մոնրեալում բնակվող մոտ 50 հազար հայերն իրենց ակտիվ մասնակցությունն են բերում քաղաքի մշակութային, տնտեսական ու քաղաքական կյանքում։

2019թ․ ապրիլի 24-ը Մոնրեալում կհայտարարվի Հայոց Ցեղասպանության հիշատակման օր․ այդ օրը քաղաքապետարանը հանդես կգա հատուկ ուղերձով՝ հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերին և իր զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին։

Նիստին մասնակցում էին Մոնրեալի քաղաքապետ Վալերի Պլանտը (Valérie Plante), քաղաքային խորհրդում ներկայացված քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների անդամները, ինչպես նաև Կանադայում ՀՀ դեսպանության և Հայ Դատի Կանադայի գրասենյակի ներկայացուցիչները։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930