Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ գեղեցկուհին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների երջանկության նախարար (Տեսանյութ)

Ապրիլ 19,2019 19:11

Այսօր ճանաչողական այցով Գյումրիում էին Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ դեսպան Ն․Գ․ Մուհամմադ Իսա Ալ Զաաբին և դեսպանության հյուպատոս Ահլամ Ալ Սալամին:

Նրանք նախ հանդիպեցին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ՝ քննարկելով համագործակցության կոնկրետ ծրագրեր, այնուհետ եղան Շիրակի պետական համալսարանում, որտեղ և Ահլամ Ալ Սալամին անչափ հետաքրքիր դասախոսություն կարդաց «Հանդուրժողականության տարին ԱՄԷ -ում» խորագրով։

Տիկին հյուպատոսը հաճելիորեն զարմացրեց ներկաներին՝ տեղեկացնելով, որ իրենց երկիրն ունի հանդուրժողականության և երիտասարդության նախարարություններ։

2016 թվականին Արաբական Միացյալ Էմիրություններում երկու նոր նախարարություններ են ստեղծվել՝ հանդուրժողականության նախարարությունը և երջանկության նախարարությունը։ Ընդ որում ԱՄԷ-ն աշխարհում առաջին երկիրն է, որը ստեղծել է երջանկության նախարարարություն։ Մեծ տեղ հատկացնելով երիտասարդներին՝ կառավարությունը որոշել է նախարար նշանակել երիտասարդ կնոջը՝ Օհուդ Ալ Ռումին։

«Արաբական Միացյալ Էմիրությունները մշտապես աջակցում է երիտասարդներին ոչ միայն մեր երկրում, այլ նաև աշխարհի բոլոր երկրներում, քանի որ այս հազարամյակում նկատում ենք նոր տեխնոլոգիաների զարգացում, պետությունը մշտապես աջակցում է երիտասարդներին այս ծրագրերն իրականացնելու»,- ասաց հյուպատոսը։

Լրագրողները նրանից հետաքրքրվեցին,թե Երջանկության նախարարությունը որքանո՞վ է նպաստում Արաբական Միացյալ Էմիրությունների բնակչության երջանկացմանը։

«Երջանկության նախարարությունը նպաստում է, որպեսզի էմիրատցի հասարակությունն ունենա այն կյանքը, ամրապնդում է այն չափորոշիչները, որոնցով որ ժողովուրդը կարող է երջանիկ լինել։ Դրանք հիմնականում համաշխարհային չափանիշներ են երջանկության համար՝ անվտանգությունը, բարգավաճումը, կայունությունը։ Համաշխարհային վիճակագրության համաձայն՝ Մերձավոր Արևելքում Էմիրությունների ժողովուրդը համարվում է առաջին երջանիկ ժողովուրդը»,-ասաց բանախոսը։

Նա նաև տեղեկացրեց, որ 2019 թվականը Արաբական Միացյալ Էմիրություններում հռչակվել է հանդուրժողականության տարի, և իրենք ավելի են զարգացնելու այն արժեքները, հանդուրժողականության վերաբերյալ այն սկզբունքները, որոնց շուրջ աշխատել է Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր նախագահ Շեյխ Զաեդ Բին Սուլթան Ալ Նահյանը։

Վերջինս, խոսելով հանդուրժողականության մասին, ասել է․ «Հանդուրժողականությունը պետք է լինի ոչ միայն եղբայրների ու բարեկամների մեջ, այլ բոլոր մարդկանց միջև՝ անկախ նրանց կրոնական ու ազգային պատկանելությունից»։

ԱՄԷ-ում կա սահմանված է նաև հանդուրժողականության մրցանակ երեք ոլորտներում՝ մարդակային մտածողության, գրական ստեղծագործության և արվեստի։

Բանախոսը կարևորեց նաև 2019 թվականի փետրվարին Հռոմի պապի այցելությունը Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ հանդիպել է Շեյխ Ազհարի հետ։

«Այս հանդիպմամբ Արաբական Միացյալ Էմիրություններն ամբողջ աշխարհին ուղերձ հղեց, որ աշխարհի տարբեր ժողովուրդների միջ պետք է լինի հանդուրժողականություն և խաղաղ համակեցություն»,-ասաց Ահլամ Ալ Սալամին։

Նա նաև տեղեկացրեց, որ 2016 թվականին Արաբական Միացյալ Էմիրությունները նոր՝ հանդուրժողականության նախարարություն ստեղծելով՝ նպատակ ուներ իրականացնել մի շարք ծրագրեր։ Ընդ որում` այդ ծրագրերը ոչ միայն տեղական մակարդակով էին, այլ համաշխարհային, սրանով ուզում էին խաղաղ համակեցության օրինակ ծառայել մյուս երկրներին։

Որպես խաղաղ համակեցության ցայտուն օրինակ՝ հյուպատոսը մատնանշեց Շարժայի կառավարիչ Շեյխ Սուլթան Ալ Կասմիի կողմից Հաղարծին եկեղեցին վերանորորգելը։

«Սա ապացույցն է նրան, որ պետք է լինի հանդուրժողականություն և համակեցություն՝ անկախ նրանից, թե ինչ կրոնի է պատկանում, ինչ ռասսայից է և ինչ գույնի է»,- ասաց հյուպատոսը։

Նա նաև նշեց, որ Շեյխ Մուհամեդ Զաեդի անվան մզկիթը Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունն անվանակոչել է Հիսուսի մոր՝ Մարիամի անունով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930