2007 թվականին ընդունված Ազգային անվտանգության ռազմավարության հիմնարար փաստաթուղթը վերանայման կարիք ունի: «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը հիշեցնում է՝ 2007 թվականից մինչ այսօր տեղի են ունեցել շատ կարևոր փոփոխություններ:
Նրա խոսքով այս 12 տարիների ընթացքում նկատելի է դիմակայության էական աճ Ռուսաստանի և Արևմուտքի միջև, ինչը մեծ դերակատարում ունի մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ։ Բացի այդ պետք է հաշվի առնել նաեւ Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցումը, ու ակնհայտ է, որ Թուրքիան գնալով ավելի է մխրճվում Ղարաբաղյան պատերազմի մեջ:
«Նախ պետք է հասկանանք ինչպիսի նոր մարտահրավերներ կան, ըստ որի կանխատեսում անենք: Չեմ կարծում, որ դրանք մեկ փաստաթղթով հնարավոր կլինի: Եվ որպեսզի փաստաթուղթը ձևական բնույթ չկրի, հարկավոր է մշակել ռազմավարության բաց մասեր, որում շարադրված կլինեն հիմնական սկզբունքները», -նշեց Արա Պապյանը:
Հոդվածն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում: