Գերմանիայի Կարլսրուե քաղաքում վաղը մեկնարկում է շախմատի GRENKE Chess Classic 2019 գերմրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներ՝ Մագնուս Կարլսեն, Ֆաբիանո Կարուանա, Վիշվանաթան Անանդ, Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Լեւոն Արոնյան, Պյոտր Սվիդլեր, Արկադի Նայդիչ, Ֆրանսիսկո Վալյեխո, Գեորգ Մեյեր, Վինսենտ Կեյմեր:
Վիճակահանության արդյունքով հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը մեկնարկային տուրում հանդիպելու է Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ